Ղազախստանից Քութայիսի է վերադարձել 68 քաղաքացի․ Վրաստանի ԱԳՆ
Հունվարի 8-ին Նուրսուլթանից Քութայիսի է ժամանել FlyArystan ինքնաթիռը, որում եղել է 68 ուղևոր։ Այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։
Ղազախստանից Վրաստան չվերթն իրականացվել է երեք օրվա ընթացքում առաջին անգամ։ Միջինասիական այս երկրում անկայուն իրավիճակի պատճառով դժվարացել է օդային հաղորդակցությունը:
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Նուրսուլթան-Քութայիսի չվերթի 68 ուևորներից միայն երեքն են Վրաստանի քաղաքացիներ։ Արտգործնախարարության տվյալներով՝ երկրի ևս 60 քաղաքացի մոտ ժամանակներս պետք է տուն վերադառնան Ակտաու քաղաքից։
Հունվարի 8-ին Վրաստանից Ղազախստան մյուս կանոնավոր չվերթները չեղարկվել են։
Վրաստանում Ղազախստանի մոտ 580 քաղաքացի չի կարող վերադառնալ տուն, քանի որ թռիչքները հետաձգվել են երկրում լարված իրավիճակի պատճառով։
Նրանց համար Քութայիսիում և Թբիլիսիում կազմակերպվել են շուրջօրյա անվճար գերարագ ինտերնետ հասանելիությամբ աշխատանքային տարածքներ։