Ալմա Աթայի օդանավակայանը փակ կլինի մինչեւ հունվարի 9-ը
Խաբար-24 հեռուստաալիքը հայնել է, որ Ալմա Աթայի օդանավակայանը փակ կլինի մինչեւ հունվարի 9-ը, փոխանցում է Orda Telegram ալիքը։
Չնայած Ղազախստանի օդանավակայանների աշխատանքի վերսկսմանը՝ Ղազախստանի երկնքում դեռ շատ քիչ ինքնաթիռներ կան, նշում է Orda-ն՝ վկայակոչելով Flightradar24 կայքի տվյալները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ուրբաթ օրը Ղազախստանի օդանավակայանները տեղական ժամանակով ժամը 15:00-ից վերսկսում են թռիչքները դեպի Ատիրաու, Շիմքենդ, Թուրքեստան, Մոսկվա եւ Դուբայ։
Orda.kz-ի հաղորդմամբ՝ հունվարի 7-ին Նուր Սուլթանում Նուրսուլթան Նազարբաեւի անվան օդանավակայանում նախատեսվում է 10 միջազգային չվերթ։
Միեւնույն ժամանակ, ռուսական S7 ավիաընկերությունը հայտարարել է հունվարի 8-ին եւ 9-ին դեպի Ուստ-Կամենոգորսկ թռիչքների չեղարկման մասին։