Օլյա Հակոբյանի ամանորյա ֆոտոշարքը որդիների հետ ու ամենամեծ ցանկությունը (Լուսանկարներ)
Դերասանուհի Օլյա Հակոբյանն Ամանորին վատառողջ էր, սակայն փորձել է Նոր տարին դիմավորել բարձր տրամադրությամբ ու դրական հույսերով լի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Օլյան նշեց, որ հեքիաթային գիշերն անցկացրել է երեխաների՝ Ռոբերտի ու Էրիկի հետ, իսկ մինչ Ամանորը դերասանուհին որդիների հետ հասցրել է տոնական ֆոտոշարք իրականացնել լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ:
Օլյան լուսանկարներով կիսվել է մեզ հետ ու պատմել իրենց ընտանեկան Ամանորի մասին:
Դերասանուհին նշեց, որ տղաները Ձմեռ պապի գոյությանն այլեւս չեն հավատում, բայց նամակ պարտադիր գրում են.
«Միանգամից ասում են՝ մենք նամակ կգրենք, բայց դուք կնվիրեք չէ՞ մեր ուզածը: Իհարկե, ստացել են եւ այն, ինչ ցանկացել են, եւ ավելին»,-ասաց Օլյան:
Ամփոփելով 2021-ը՝ դերասանուհին հավելեց.
«Երկու նոր նախագիծ ունեցա, ինչի համար շատ ուրախ եմ, իսկ վատ տրամադրությունն ու բացասականը թողել եմ 2021-ում: Հիմա տարված եմ նոր ծրագրերի իրականացմամբ. մեծ հույսեր ունեմ, որ ամեն բան կստացվի, Աստված առաջ: Ծրագրերս շատ են, ու լիահույս եմ, որ դրանք կկատարվեն, բայց այնպիսի բնավորություն ունեմ, որ մինչեւ չկատարվեն, չեմ բարձրաձայնի: Միայն կհավելեմ, որ երջանիկ եմ, որ սիրելիներս առողջ են, ես էլ՝ նրանց հետ: Մեր օրերում դա դարձել է չափորոշիչ: Մաղթում եմ, որ առողջ լինենք ու ապրենք Խաղաղ երկնքի տակ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: