ԱՄՆ-ն դատարանի գաղտնի դահլիճ կկառուցի Գուանտանամո բանտում
2023 թվականին Պենտագոնը դատարանի երկրորդ գաղտնի դահլիճը կկառուցի Գուանտանամո բանտում մանր քրեական գործերը քննելու համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի դատավորները կարողանան միաժամանակ երկու դատավարություն իրականացնել, հաղորդում է The New York Times թերթը:
Ընդ որում՝ նոր դահլիճում մամուլի ներկայացուցիչների համար տեղեր առանձնացված չեն լինի: Դրա շինարարությունը կարժենա 4 միլիոն դոլար:
Մյուս՝ ավելի հնչեղ քրեական գործերը, օրինակ, ահաբեկչության մեղադրանքի շուրջ, կքննվեն 2008 թվականից գործող դահլիճում, որտեղ կան տեղեր մամուլի համար, որը կարող է հետեւել նիստին հեռարձակման միջոցով: Ընդ որում՝ հայտնի է, որ հեռարձակումը ցուցադրվում է 40 վայրկյան ուշացումով, իսկ այդ ժամանակահատվածը բավական է ձայնն անջատելու համար (օրինակ, եթե մեղադրյալն ինչ-որ սադրիչ արտահայտություն է արել):
Չնայած Գուանտանամոյի ծախսերը հոգալու համար ամերիկացի հարկատուները հատկացնում են միլիարդավոր դոլարներ՝ դրանում տեղի ունեցողը գաղտնիքներ է պարունակում: ԱՄՆ ՊՆ-ն արգելել է ֆինանսավորել Գուանտանամո բանտը պետական բյուջեի միջոցներով՝ սկսած 2022 թվականի սեպտեմբերի 30-ից: Այդկերպ նախագահ Բայդենի վարչախումբը ցանկանում է վերջնականորեն փակել այն:
Բանտը փակելու առաջին փորձը ձեռքնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ստորագրելով համապատասխան հանձնարարականը 2009 թվականի հունվարին: Այդ որոշումը կյանքի չէր կոչվել հանրապետական կոնգրեսականների դիմադրության պատճառով: 2018 թվականին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը բանտը չփակելու մասին հրաման էր ստորագրել՝ չեղարկելով Օբամայի կարգադրությունը: