Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ հունվարին. Չավուշօղլու
Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Նրանց հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն ակնկալվում է, որ այն կկայանա հունվարին», - նախարարը պատասխանել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի մասին լրագրողների հարցին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։