ԱՄՆ-ն Եվրոպային փրկում է գազային ճգնաժամից
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ից եվրոպական երկրներ հեղուկացված բնական գազ տեղափոխող տանկերների թիվն ավելացել է մեկ երրորդով՝ 15-ից 20 նավով։ Այս մասին երեկ հայտնել է Bloomberg-ը, փոխանցում է Korrespondent.net-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է. որ ամերիկյան հեղուկ գազով 20 տանկերն ուղևորվել են Եվրոպա։ Միևնույն ժամանակ 14 նավ շարժվում էին նույն ուղղությամբ, բայց դեռ սպասում էին «վերջնական պատվերների»։
Հրապարակման մեջ նշվում է, որ գազի գները եվրոպական շուկաներում չորս օր անընդմեջ նվազել են ամերիկյան մատակարարումների սպասումների ընթացքում։ Այնուամենայնիվ, արժեքը դեռ մի քանի անգամ բարձր է, քան մեկ տարի առաջ։
Միևնույն ժամանակ, ռուսական «Գազպրոմի» եվրոպացի հաճախորդները մատակարարումների համար նոր հայտեր չեն ներկայացնում, ինչի պատճառով էլ երկուշաբթի օրվա դրությամբ ռուսական ընկերությունը ութերորդ օրն անընդմեջ չի ամրագրում «Յամալ-Եվրոպա» գազատարով պոմպային հզորությունները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին գազի սակագինը թարմացրեց իր պատմական առավելագույնը՝ հասնելով գրեթե 2200 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի համար։