Գազային հանգույցի նախագծով գազի բաշխման կենտրոնը կտեղակայվի Թրակիայում․ ՌԴ էներգետիկայի նախարարություն
Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծով գազի բաշխման կենտրոնը կտեղակայվի Թրակիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Գերատեսչություն տվյալներով՝ Թուրքիան բանակցություններ է վարում գազի հնարավոր մատակարարների հետ եւ մտադիր է այդ հարցով համաժողով անցկացնել հունվար-փետրվար ամիսներին։
Ավելի վաղ կենտրոնը Թրակիայում տեղակայելու մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։