Թրամփը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան «շատ վտանգավոր է»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան «շատ վտանգավոր է»։ Fox News-ի հարցազրույցում նա նշել է, որ երբեք կրիպտոարժույթների կողմնակից չի եղել եւ միշտ նախընտրել է դոլարը։
«Ես կարծում եմ, որ արժույթ պետք է լինի դոլարը, ուստի երբեք (կրիպտոարժույթների) մեծ երկրպագու չեմ եղել։ Բայց դրանք ավելի ու ավելի շատ են տարածվում, եւ ոչ ոք ոչինչ չի անում դրանց հետ»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ մի հիասքանչ օր այդ ամենը կավարտվի «չտեսնված պայթյունով»։ «Ես կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է»։
Դեռեւս նախագահ եղած ժամանակ նա կրիպտոարժույթն իր ժամին սպասող աղետ էր անվանել, իսկ հունիսին բիթքոինը խարդախություն էր կոչել։