Դերասանուհի Սվետլանա Կրյուչկովայի դեմքի մի հատվածը կաթվածահար է
Ռուս դերասանուհի Սվետլանա Կրյուչկովան մի քանի տարի է՝ պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Սակայն կորոնավիրուսային ծանր հիվանդությունից հետո կաթվածահար է եղել դերասանուհու դեմքի մի հատվածը, հայտնում է kaliningrad.kp.ru-ն։
Կրյուչկովան հայտնել է, որ չի կարողանում արտաբերել նույնիսկ «Պ» տառը։ Հենց այդ պատճառով էլ նա ստիպված է հրաժարվել աշխատանքային առաջարկներից։ Դերասանուհին հավելել է, որ իրեն փրկել է հումորի զգացումը։ Նրան օգնել են նաեւ մտերիմներն ու ռազմաբժշկական ակադմիայի բժիշկները։ Բժշկական հաստատության նյարդաբանները կարողացել են լավացնել դերասանուհու առողջական վիճակը, քանի որ բացի մյուս խնդիրներից՝ նրա մոտ առկա էին դեպրեսիա եւ անքնություն։
2015թ․-ին Կրյուչկովայի մոտ չորրորդ ասիճանի 15 սանտիմետրանոց ուռուցք էին հայտնաբերել։ Դերասանուհին պայքարում է հիվանդության դեմ։