Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը «հասել է վտանգավոր մակարդակի»
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը «հասել է վտանգավոր մակարդակի»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի։ Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով»,-ուրբաթ օրը նախարարի խոսքերն է մեջբերում TRT հեռուստաալիքը։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «դիվանագիտություն է վարում երկրի ազգային անվտանգության պահանջներին եւ հանգամանքներին համապատասխան»։ «Դա ծանր աշխատանք է, բայց դիվանագիտությունը հենց դրա համար է: Թուրքիայի կառավարությունը կառուցում է արտաքին քաղաքականություն՝ հիմնված երեք սյուների վրա՝ ազգային արժեքներ եւ շահեր, իրավիճակը տեղում, երկրի հնարավորություններ»,-հավելել է նա։