Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Սուրենովիչ Տողանյանին պարգեւատրել Բարեկամության շքանշանով»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։