Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ կունենա 9 համարի ներքո
LifeStyleՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում դեկտեմբերի 19-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Հայաստանի պատվիրակ Մալենան հանդես կգա իններորդը: Նա կկատարի «Քամի-քամի» ստեղծագործությունը:
Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով:
Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:
Այս անգամ քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:
Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները: