Վրացական և թուրքական ընկերությունները հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Չինաստանի, Վրաստանի և Թուրքիայի ընկերությունների նկատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին հակասող գործողությունների համար, հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։
«ԱՄՆ կառավարությունը 37 կազմակերպությունների ճանաչել է որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող»,- ասվում է նախարարության փաստաթղթում, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթում նշվում է, որ խոսքը վերաբերում է Չինաստանի, Վրաստանի, Մալայզիայի և Թուրքիայի ընկերություններին։