«Инфоцыгане»․ Քսենիա Սոբչակը քննադատել է Հուսեյն Հասանովին և Ռեգինա Տոդորենկոյին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը քննադատել է հայտնիներին ու բլոգերներին, որոնք ինքնազարգացմանն ու գումար աշխատելուն ուղղված մարաթոններ են վաճառում։ YouTube-յան ալիքում հրապարակված հոլովակում Սոբչակն այդ աստղերին «инфоцыгане» է անվանել ու հեգնանքով խոսել նրանց կուրսերի մասին։
«Ես հասկանում եմ, երբ լավատեղյակ փորձագետը փաթեթավորում եւ վաճառում է իր փորձագիտությունը։ Օրինակ՝ Իլոն Մասկը։ Փորձագե՞տ է։ Ավելին չի կարող լինել։ Ե կգնեի իր բիզնես-մարաթոնը։ Բայց Մասկը տեղեկատվական արտադրանք չունի։ Փոխարենն ունի Ռեգինա Տոդորենկոն, որը սովորեցնում է երազել։ Նադին Սորովսկին խոստանում է զարգացնել կանացիությունը եւ միաժամանակ հարյուր հազարավոր գումարներ վաստակել։ Իսկ կարմիր Mercedes-Benz G դասի մեքենայի սեփականատեր Հուսեյն Հասանովն առհասարակ խոստանում է կիսվել «միլիոնատիրոջ մտածողությամբ», որը մեզ մի քանի շաբաթվա ընթացքում հարուստ կդարձնի»,- նշել է լրագրողը:
Սոբչակը խոսել է նաեւ բլոգերներ Ելենա Բլինովսկայայի, Միլա Լեւչուկի, Մարիա Կապշուկովայի եւ Կատյա Պետերսիլի ինֆոարտադրանքի մասին։