Հանուն ինչի՞ է փոփ-արքայադուստրը լքում բեմը
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը 25 տարվա հաջող կարիիերայից հետո որոշել է ընդհատել երգչուհու կարիերան և նկարահանվել ֆիլմերում: Արտասահմանյան ԶԼՄ-ները դա կապում են այն իրադարձության հետ, որ Մինոուգն այլևս չի աշխատում իր բազմամյա մենեջերի հետ, ով օգնեց 19-ամյա երգչուհուն թողարկել իր առաջին սինգլն ու դառնալ աստղ:
Մինոուգն ինքը չի հաստատել ու ոչ էլ ժխտել է բեմից հեռանալու մասին իր որոշումը, սակայն արտասահմանյան թաբլոիդները հաղորդում են , որ «փոփ-արքայադուստրը» (այդպես են նրան անվանում երկրպագուները) այդ որոշումը կայացրել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերին' շրջագայություններից մեկի ժամանակ, որը նվիրված էր բեմական գործունեության 25-ամյակին:
Մինոուգը կինո վերադառնալու մասին ասել է. «Ես շատ եմ ուզում շարունակել նկարահանվել ֆիլմերում: Երկար տարիներ պարզապես երազում էի կինո վերադառնալու մասին, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Լավ հասկանում եմ, որ հիմա պետք է շատ աշխատեմ, որպեսզի մարդիկ ինձ էկրանին տեսնելով չմտածեն' նա ի՞նչ գործ ունի ֆիլմում»: