ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը
ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը եւ երկրի՝ «նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու» դեպքում ռուբլին դոլարի եւ այլ արտարժույթի կոնվերտացման հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
«Պատժամիջոցները, այդ թվում` Ռուսաստանի որոշ խոշորագույն բանկերի եւ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ, նախագահ Ջո Բայդենը կարող է նախանշել Պուտինի հետ զրույցի ժամանակ: ԱՄՆ-ն կարող է նաեւ սահմանափակել ներդրողների` ռուսական պարտքը երկրորդային շուկայում գնելու հնարավորությունը, նշում են աղբյուրները։
Ամենաարմատական տարբերակը Ռուսաստանին Swift ֆինանսական վճարային համակարգից օգտվելու հարցում մերժումն է, սակայն դա կվնասի հասարակ քաղաքացիներին, ուստի պաշտոնյաներն ավելի հակված են սահմանափակելու Ռուսաստանի՝ ռուբլին դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի կոնվերտացնելու հնարավորությունը»,- գրում է պարբերականը: