Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Օռլովան ամուսնացել է
Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Օռլովան ամուսնացել է։ Աստղն ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել արարողությունից։
Աստղի ամուսնու մասին շատ բան հայտնի չէ․ նրա անունը Վալերի է, նա մոտ 50 տարեկան է, զբաղվում է բիզնեսով։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի 27-ին։ Օրը պատահական չէ ընտրված․ այդ օրը լրանում է նրանց ծանոթության երկրորդ տարին։
«ես միշտ հավատում էի, որ ինչ-որ տեղ մի տղամարդ է քայլում, որն ինձ փնտրում է այնպես, ինչպես ես նրան։ Եվ ես հանդիպել եմ նրան։ Իմ լավագույն տղամարդուն ամբողջ աշխարհում։ Ես շատ երջանիկ եմ։ Եվ ցանկանում եմ այդ երջանկությունը կիսել ձեզ հետ»,- գրել է Օրլովան։
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ: