Հայազգի Մարգարիտա Պոզոյանը «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասին
«Ռուսաստանի ձայնը» հեռուստաշոուի մասնակից Մարգարիտա Պոզոյանը մանրամասն հետևում է 2-րդ եթերաշրջանին: Մրցույթին այս անգամ մասնակցում է նրա մոտ ընկերուհին' Արծվիկ Հարությունյանը, ում նա ամեն կերպ սատարում է: Մարգարիտա Պոզոյանը որոշակի համեմատություններ է անցկացրել առաջին և երկրորդ եթերաշրջանների միջև: Նա իր մտքերով կիսվել է «7Дней.ru»-ի հետ: Նրա խոսքով' երկրորդն առաջինից տարբերվում է նրանով, որ մասնակիցներն ավելի վստահ են հանդես գալիս, իսկ մարզիչներն առավել ուշադիր և մասնագիտորեն են մոտենում գործին:
«Նախագծում կան շատ տաղանդավոր և իրենց ուժերին վստահ մասնակիցներ: Իսկ ինչ վերաբերվում է մարզիչներին, ապա նրանք առավել խիստ են մոտենում: Նրանք հաշվի են առնում նաև առաջին եթերաշրջանի փորձը: Ամեն դրականն ու բացասականը»,- ասել է Մարգարիտան: