Մոսկվայի Խորոշևսկի շրջանի դատարանը վարույթ չի ընդունել «Ազգային ծնողական կոմիտեի» համահիմնադիր Յուրի Օբոլոնսկու հայցն ընդդեմ ռեփեր Ջիգանի
Մոսկվայի Խորոշևսկի շրջանի դատարանը վարույթ չի ընդունել «Ազգային ծնողական կոմիտեի» համահիմնադիր Յուրի Օբոլոնսկու հայցն ընդդեմ ռեփեր Ջիգանի, հայտնում է «ՌԻԱ Նովոոստի»-ն։
«Հայցադիմումը վերադարձվել է հայց ներկայացնողնին, քանի որ ընդդատյա չէ Խորոշեւսկի շրջանի դատարանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Յուրի Օբոլոնսոկու խոսքով՝ Ջիգանն իր հանրային հայտարարություններով ոչ ավանդական հարաբերություններ է քարոզում։ Հանրային գործիչը հայտարարել էր, որ Ջիգանը բազմաթիվ անգամներ վիրավորել է ու նվաստացրել ինչպես իր, այնպես նաեւ նրա հրապարակումները տեսնող լսարանի պատիվն ու արժանապատվությունը, որը ստիպված է տեսնել ու լսել նվաստացուցիչ տեսանյութեր, քանի որ բաժանորդագրված է նրան որպես հանրային մարդ եւ ռեփ կատարող, ինչպես նաեւ չորս փոքրահասակ երեխաների հայր։