Ալեքսանդր Գրադսկուն «Ձայնը» նախագծի նկարահանման հրապարակից տանում էին պատգարակով
StarHit-ը տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես են երաժիշտ Ալեքսանդր Գրադսկուն «Ձայնը» նախագծի նկարահանումներից տեղափոխում են պատգարակով։
Անկախ վատ ինքնազգացողությունից եւ ոտքերի ցավից՝ երգիչն ու կոմպոզիտորը շարունակել է մասնակցել շոուի նկարահանումներին։ Գրադսկին չի ցանկացել հուսախաբ անել գործընկերներին եւ «Առաջին ալիքի» ղեկավարությանն, ինչպես նաեւ չի կարողացել միայնակ թողնել իր թիմի անդամներին։
«Ալեքսանդր Բորիսովիչին բերում էին պատգարակով։ Նստեցնում էին աթոռին, նկարահանում թողարկումն ու կրկին ետ տանում։ Այո՛, արդեն դժվարությամբ էր խոսում, սակայն հանգստացնում էր բոլորին»,- հայտնել է անանուն աղբյուրը։
Պարբերականի հրապարակած կադրերում երեւում է, որ ծածկոցով ծածկված Գրադսկուն տաղավարից տանում են պատգարակով։ Ականատեսներիի խոսքով՝ արտիստին նույն կերպ օգնել են հասնել մարզչի աթոռին։
Գրադսկին մահացել է նոյեմբերի 28-ին Մոսկվայում։ Նրան հիվանդանոց են տեղափոխել կաթվածի կասկածով։ Առողջական վիճակի վատթարացման է հանգեցրել սեպտեմբերին կորոնավիրուսով հիվանդանալը։ Երաժիշտը 72 տարեկան էր։