Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ:
«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք... Մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի եւ հատկապես պարոն Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք միջնորդել՝ բանակցելով թե՛ Ուկրաինայի, թե՛ պարոն Պուտինի հետ։ «Մենք կցանկանայինք մասնակցել այս հարցի լուծմանը»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Թուրքմենստան կատարած այցից հետո Թուրքիա վերադառնալու ճանապարհին, փոխանցում է NTV-ն։