Ջենիֆեր Լոպեսը երբեք չի ամաչել իր մարմնից (լուսանկարներ)
Ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ 44-ամյա երգչուհին հայտարարել է, որ միշտ հպարտացել է իր մարմնով և իր կարիերայի ողջ ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի այն մնա հենց այդպիսին:
«Իմ ընտանիքն արել է ամեն ինչ, որպեսզի ես սիրեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Երբ ես դեռ նոր էի առաջ գնում հեռուստատեսությամբ, իմ մենեջերն ասաց, որ պետք է նիհարեմ: Հենց այս պահերին է անհրաժեշտ պայքարել, ասել, որ քո մարմինն ու արտաքինը ոչ մի խնդիր չեն առաջացնում»,- անկեղծացել է Լոպեսը:
Այս փորձը օգնել է երգչուհուն իր կարիերայում հաջողությունների հասնելու ճանապարհին: