Կելլի Քլարկսոնն ամուսնացել է (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Կելլի Քլարկսոնը կիրակի օրն ամուսնացել է Բրենդոն Բլեքստոկի հետ: Այդ մասին նա երեկ հայտնել է իր երկրպագուներին: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Թեննեսի նահանգում՝ Նեշվիլլից ոչ այնքան հեռու:
Երկուշաբթի օրը երգչուհին Twitter-ի իր էջում գրել է. «Ես պաշտոնապես միսիս Բլեքստոկ եմ: Մենք ամուսնացել ենք Blackberry Farms-ում՝ աշխարհի ամենալավ վայրում»:
Կելլին երկրպագուների հետ կիսվել է նաև ամուսնական լուսանկարներով: