Թուրքական լիրան շարունակում է գահավիժել
Թուրքական արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է մոտ 10%-ով, մեկ օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ տոկոսադրույքների նվազեցման իր ոչ ավանդական քաղաքականությունից հրաժարում չի լինի՝ չնայած բարձր գնաճին:
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նվազել է մինչև 12,51 ռեկորդային ցածր մակարդակ: Տարեսկզբից լիրան կորցրել է իր արժեքի մոտ 40%-ը, գրում է Times of Israel-ը։