Թուրքական մամուլին անհանգստացրել է Սիրիայի քրդական պատվիրակության այցը Ռուսաստան
Առաջիկայում Ռուսաստան է մեկնելու քրդական պատվիրակություն: Այդ մասին հայտնում են քրդական աղբյուրները` նշելով, որ Մոսկվա է մեկնելու մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց հարող խմբավորումների ռազմական գործողությունները Սիրիայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել էր քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը: