Պենտագոնի ղեկավարն Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանի սպառնալիք է անվանել
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իրանն անվանել է Մերձավոր Արևելքի համար հիմնական սպառնալիքներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ անվանել չորս ամենակարևոր մարտահրավերները, որոնց բախվում ենք: Դրանք են՝ համավարակը, կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունն ու Իրանը»,- Բահրեյնում հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սեփական անվտանգությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Լlոյդ Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ համար անթույլատրելի է, որ Իրանն ունենա միջուկային զենք: