Դիանա Գրիգորյանի լուսանկարը Գյումրիից
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գյումրիում։
«Գյումրվա այս հետաքրքիր կոլորիտի ու միջավայրի մեջ են խմորվել Մհեր Մկրտչյանի մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը: Այս փողոցներում է նա առաջին անգամ սիրահարվել, առաջին անգամ աքլորակռիվ տվել բակի տղաների հետ: Այս փողոցներին է պահ տվել իր սրտի ծածուկ ցանկություններն ու երազանքները, որոնցից շատերը, գուցե, այդպես էլ իրականություն չեն դարձել, ո՞վ գիտե», - հրապարակումը մակագրել է Դիանա Գրիգորյանը։