Լուրջ այրվածքներ դեմքի եւ կրծքավանդակի հատվածում․ երգչուհի Մարինա Խլեբնիկովան ծանր վիճակում հոսպիտալացվել է
Երգչուհի Մարինա Խլեբնիկովան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Բժիշկները Խլեբնիկովայի վիճակը «ծանր, բայց կայուն» են գնահատում»,- ասված է հաղորդագրության մեջ։
«360» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ արտիստին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խլեբնիկովան լրջորեն տուժել է հրդեհի հետեւանքով եւ ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Հրդեհը բռնկվել է երգչուհու՝ Մոսկվայում գտնվող բնակարանում։ Կրակը բռնկվել է տասը քառակուսի մետր տարածքում, փրկարարներին հաջողվել է մեկուսացնել այն։ Խլեբնիկովան միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բացի նրանից՝ հրդեհի արդյունքում եւս մեկ մարդ է տուժել, նա եւս հոսպիտալացվել է։
Երգչուհին դեմքի եւ կրծքավանդակի լուրջ այրվածքներ ունի։ Խլեբիկվովայի բնակարանում այրվել են անձնական իրեր։