Թուրքական լիրան կտրուկ անկում է ապրել
Հինգշաբթի թուրքական լիրան կտրուկ անկում է ապրել՝ գերազանցելով անկման ռեկորդը։ Ինչպես վկայում են բորսայական առուվաճառքի առցանց ամփոփագրերը, ժամը 18:00-ին լիրայի փոխարժեքը մեկ դոլարի նկատմամբ կազմել է 11,10, գրում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, թուրքական արժույթը մեկ օրում կորցրել է մոտ 4,5 տոկոս։ Անկումն արագացել է այն բանից հետո, երբ երկրի Կենտրոնական բանկը կեսօրին հայտարարել է, որ ամենշաբաթյա ռեպո աճուրդներում կնվազեցնի տոկոսադրույքը։