ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի թիմին
Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։
Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային, Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Մաքսիմ Լագարդին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ժյուլ Մուսարդին։
Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր։
Կանանց Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին։
Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Մերի Արաբիձեին։ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց Նանա Ձագնիձեի, Աննա Մ․ Սարգսյանը՝ Սալոմե Մելիայի հետ դիմակայությունում։ Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի խաղաց Սոֆիո Գվետաձեի հետ։
Առաջնությունում կանցկացվի 9 տուր։