Սերբիայի հավաքականը պետությունից ստացած պարգևավճարը կփոխանցի բարեգործության
Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը նվաճելու համար պետությունից ստացած պարգեւավճարը կհատկացնի բարեգործության, հաղորդում է Goal.com-ը։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ արտագնա խաղում տարած 2։1 հաշվով հաղթանակից եւ ուղեգիրը նվաճելուց հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ հավաքականին կվճարի 1 միլիոն եվրո պարգեւավճար։
Գումարն արդեն փոխանցվել է Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի հաշվեհամարին։ Հավաքականում միաձայն որոշել են գումարը հատկացնել անհետաձգելի բուժման կարիք ունեցող սերբ երեխաներին։