Չեխիայի նախագահը կսկսի այցելուներ ընդունել հոսպիտալում
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որը գտնվում է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, երկուշաբթի օրվանից սկսում է այցելուներ ընդունել։ Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին հղում կատարելով՝ այս մասին տեղեկացրել է Սլովակյան հեռուստատեսությունը։
Զեմանը երկուշաբթի կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ։ Ժամը 17.00-ին նշանակված է նրա հանդիպումը Բաբիշի հետ, որի կառավարությունը մի քանի օր առաջ հրաժարական է տվել։ Երեքշաբթի Պրահա գրադի ղեկավարը հոսպիտալում կհանդիպի Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ, որն այցով ժամանելու է Պրահա։
Զեմանը, ինչպես նոյեմբերի 6-ին տեղեկացրել էր ČTK տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով բժիշկների կոնսիլիումի անդամ, վիրաբույժ Պավել Պաֆկոյին, հոսպիտալացվել էր լյարդի ցիռոզ ախտորոշմամբ, նրան կերակրման խողովակ էր միացվել։
Հոկտեմբերի 10-ին մինչ այդ չհայտարարված պատճառով 77-ամյա Զեմանը տեղափոխվել էր Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։