Երգչուհի Բրիթնի Սփիրսը պաշտոնապես ազատվել է հոր խնամակալությունից
Բրիթնի Սփիրսի հայրը վերահսկում էր դստեր կյանքի մեծ մասը 2008 թվականից ի վեր։ Այժմ երգչուհին պաշտոնապես ազատվել է խնամակալությունից՝ Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ։
Ամերիկացիներն ստեղծել են «Ազատեք Բրիթնիին» երգչուհու աջակցության շարժում։ Դատարանի վճռի հրապարակումից հետո երկրպագուները սկսել են տոնել հաղթանակը։ Այս մասին գրում է TMZ պարբերականը՝ վկայակոչելով հեռարձակումը։
«Բրիթնի Ջին Սփիրսին ֆինանսների նկատմամբ եւ անձնական խնամակալություն այլեւս անհրաժեշտ չէ․․․եւ սույնով դադարեցվում է», - հայտարարել է դատավոր Բրենդա Փենին։
Այս տարվա հունիսին Բրիթնի Սփիրսն արդեն հորը մեղադրել էր խնամակալի իրավունքները չարաշահելու մեջ։ Այդ ժամանակ դատարանը մասնակիորեն ընդառաջել էր նրան եւ թույլ տվել փաստաբան ունենալ։ Երգչուհու հայրը՝ Ջեյմի Սփիրսը, հրաժարվել է այդ իրավունքից։