Եթե Իսրայելը պատերազմ սկսի, ապա Իրանը կլինի միակը, ով վերջ կդնի այդ պատերազմին
Իրանցի բարձրաստիճան հրամանատարներից մեկն ասել է, որ եթե Իսրայելը պատերազմ սկսի, ապա Իրանը կլինի միակը, ով վերջ կդնի այդ պատերազմին, գրում է Reuters-ը:
«Իսրայելի ցանկացած սխալ Թեհրանի հետ հարաբերություններում կարագացնի նրա ոչնչացումը», - հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Գործակալությունը նշում է, որ Իսրայելը մեծացրել է Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով զսպել Թեհրանի միջուկային ծրագրի առաջընթացը: