Դավիթ Չալոյանի, Հովհաննես Բաչկովի, Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (Տեսանյութ)
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից վերադարձավ հայրենիք։ Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանին, բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին, թիմի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներ, պաշտոնյաներ։
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Չալոյանը (+92 կգ), բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։
Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:
11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Հայաստանի հավաքականում էին նաեւ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):