Թուրքական դատարանը «հրեա» բառը վիրավորական է համարել
Թուրքիայի Բուրսա քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը երկրի նախագահին «հրեա» ասելու համար մեղավոր է ճանաչել սոցցանցում գրառում կատարած քաղաքացուն։
Ստամբուլի հայկական Agos–ի փոխանցմամբ՝ քաղաքացին սոցցանում գրել էր, թե Էրդողանը մուսուլման է ձեւանում, սակայն հրեա է։ Այս արտահայտության համար Էրդողանի փաստաբանը գրություն է ուղարկել դատարան, որ «հրեա» բառը ստորացուցիչ ու վիրավորական է։
Դատավարության ժամանակ մեղադրյալի փաստաբան Բառան Գյունեշը շեշտել է, որ հրեաները Թուրքիայի արժանապատիվ քաղաքացիներ են եւ մեկին հրեա ասելը չի կարող վիրավորական լինել։ Սակայն դատարանը վիրավորանք է համարել «հրեա» բառը եւ դատապարտել 10 ամիս ազատազրկման այնուհետ այն փոխարիներ 7 հազար լիրա տուգանքով։