Իրանը մինչեւ 60 տոկոս հարստացված 25 կգ ուրան է արտադրել
Իրանում 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցում են 210 կգ-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, փոխանցում է Mehr-ը։
«Պատժամիջոցներին հակազդելու եւ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագրին համապատասխան՝ մեզ հանձնարարվել է արտադրել 120 կգ ուրան՝ 20 տոկոս հարստացմամբ, մինչդեռ այժմ մենք գերազանցել ենք 210 կգ-ը»,-ասել է Քամալվանդին»
«Մինչ այժմ մենք արտադրել ենք մինչեւ 60 տոկոս հարստացված 25 կգ ուրան, որը ոչ մի երկիր չի կարող արտադրել, բացառությամբ միջուկային զենք ունեցող երկրների», հավելել է նա։ 2020 թվականի դեկտեմբերին Իրանի խորհրդարանն ընդունել է «Պատժամիջոցներին հակազդելու եւ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագրի մասին» օրենքը, որը սահմանափակում է ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները եւ արագացնում երկրի միջուկային ծրագրի զարգացումը Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրով սահմանված սահմանափակումների շրջանակից դուրս։