Թուրքիան կարող է վերսկսել գործարքը Ռուսաստանի հետ բնական գազի մատակարարման ավելացման վերաբերյալ
Թուրքիան 2022 թվականի սկզբից կարող է թարմացնել իր գործարքը Ռուսաստանի հետ բնական գազի ավելացված ծավալով մատակարարման համար։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ գործարքի շուրջ համաձայնությունը հիմնականում ձեռք է բերվել, հայտնում է Reuters-ը։
Այս տարի Թուրքիայի բնական գազի ռեկորդային պահանջարկը ստիպում է նրան ավելացնել գնումներն աճող սփոթային շուկայում, քանի որ այն փորձում է երկարաձգել երկարաժամկետ պայմանագրերը, որոնք ավարտվում են այս ձմռանը:
Թուրքիան անցյալ ամիս եռամյա համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազի համար։