Հայաստանի ներկայացուցիչը՝ «Միլան» - «Պորտու» խաղի մրցավարների տեսուչ
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի B խմբի չորրորդ տուրի «Միլան» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա) հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
«Միլան» - «Պորտու» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։