Ջոնի Դեփի հետ սիրավեպն Էմբեր Հերդի մոտ աստղային հիվանդություն է առաջացրել
Ամերիկացի 27-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը «Լոնդոնյան դաշտեր» թրեյլերի նկարահանումների ժամանակ սկանդալ է սարքել՝ պատճառաբանելով, որ նրան դուր չի եկել իրեն հետևող անցորդների չափից շատ ուշադրությունը:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի մարդ փողոցում կանգնել և սկսել են հետևել նկարահանումների ընթացքին: Անմիջապես տեսարանի նկարահանման ժամանակ նա կտրուկ կանգնել է և ասել՝ ինչպե՞ս ես կարող եմ կենտրոնանալ, եթե աչքերիս առջև մշտապես պտտվում է այս տղան:
Դրանից հետո անձնակազմը պաշտպանիչ էկրան է դրել, որպեսզի նկարահանումները չերևանանցորդներին:
Դերասանուհու ներկայացուցիչն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը: