Սննդաբանը նշել է սննդի վտանգավոր համադրությունները
Սննդաբան Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է մթերքների վտանգավոր համադրություններ:
Նրա խոսքով՝ շատերի օրգանիզմը չի ընդունում կարտոֆիլով կամ մակարոնով միսը: «Դրան բացատրություն կա. միսը ստամոքսում մարսվող արտադրանք է, պահանջում է աղաթթու, բայց ստամոքսում օսլա պարունակող սնունդը չի մարսվում», – բացատրել է նա:
Սննդաբանը հավելել է, որ որոշ բանջարեղեններ նույնպես լավ չեն համադրվում: Օրինակ, պետք չէ չարաշահել լոլիկով և վարունգով աղցանը: «Բայց այստեղ ամեն ինչ անհատական է, և շատերը բավարար քանակությամբ աղցան են ուտում և հիանալի են զգում», – ասել է նա:
Սոլոմատինան նշել է, որ չի կարելի շատ կաթով սուրճ խմել`դրանց քիմիական բաղադրության առանձնահատկությունների պատճառով: «Եթե մեկ բաժակ խմես, ոչ մի բան չի լինի: Եթե մեծ քանակությամբ խմեք՝ սուրճը, ինչպես և թունդ թեյը, կկապվեն կաթի սպիտակուցների հետ, և դա կբարդացնի մարսողությունը», – շեշտել է նա: