Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի եւ Մարտունու ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի եւ Մարտունու ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ, Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին: Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը:
Վանաձորում կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։
Մարտունու ցուցակը կգլխավորի ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը։