Օգնականը, որն աշխատել է Ալեք Բոլդուինի հետ, ընդունել է զենքի հետ կապված կանոնների խախտումը
Ռեժիսոր օգնական Դևիդ Հոլսը, որն Ալեք Բոլդուինի հետ աշխատել է «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացքում, ընդունել է զենքի հետ կապված կանոնների խախտումը նկարահանման հրապարակում, որտեղ սպանվել է օպերատոր Հալինա Հատչինսը։ Այս մասին ասվում է Հոլսի ցուցմունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։
«Ես ստուգում եմ փողը։ Դեպքերին մեծամասնությունում «կենդանի» կրակ չկա։ Նա (զենքի հետ կապված հարցերով օգնական Աննա Գուտերես-Ռիդը) բացում է փակաղակը, պտտում թմբկալգանը, եւ ես ասում եմ․ «Բուտաֆորական ատրճանակը հրապարակում է»»,- նշել է Հոլսը։
Փորձի ընթացքում Դեւիդը տեսել է, որ ատրճանակում երեք գնդակ է եղել։ Սակայն նա չի հիշում, որ թմբկագլանը պտտեցնեն։ Միջադեպից հետո ատրճանակը բացել են, եր դրանում նվազագույնը չորս մարտական փամփուշտ է եղել, վստահեցրել է Հոլսը։