Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնեց Սերբիա
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ, այսօր մեկնել է մրցավայր:
Հավաքականի կազմում են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան։
Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ ԱԻԲԱ-ն Աշխարհի առաջնությունում սահմանել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։ Չեմպիոնները կստանան 100, փոխչեմպիոնները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար ԱՄՆ դոլար: