Թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել լրտեսության մեջ կասկածվող օտարերկրացիներին
Թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել լրտեսության մեջ կասկածվող օտարերկրացիներին, գրում է Hurriyet-ը։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում են Ռուսաստանի 4, Ուզբեկստանի 1 եւ Ուկրաինայի 1 քաղաքացի։ Ըստ թերթի վարկածի՝ կասկածյալները ծրագրում էին հարձակում գործել չեչեն ընդդիմադիրների վրա։