ԵԱ. Հայաստանի 5 բռնցքամարտիկներ կիսաեզրափակիչում են
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն արդեն ապահովել է 5 մեդալ։
Հայ մարզիկներից առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
1/4 եզրափակիչում Մանվել Պետրոսյանը հաղթել է Չեռնոգորիայի ներկայացուցիչին, իսկ Հենրիկ Ճղրիկյանը՝ իտալացի մրցակցին։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը եւ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։