Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական մշակութային հարաբերություններին ուղղված մի շարք հեռանկարային ծրագրեր:
Արտգործնախարարին ներկայացվել են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ բնօրինակի արժեք ունեցող բացառիկ աշխատանքները, որոնք նկարիչը ստեղծել է Հնդկաստանում գտնվող Աջանտա քարանձավային տաճարների համալիրում: