Մ21. Հայաստանի հավաքականը պարտվեց Հյս․ Մակեդոնիային
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հինգերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 թիմին ու պարտություն կրեց 1-2 հաշվով։
25-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Մարկո Գյորգևսկին։ Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Մետոդի Մաքսիմովը կրկնապատկեց հաշիվը։ Իսկ 90-րդ րոպեին մեր թիմի կազմում հաշիվը կրճատեց Նարեկ Գրիգորյանը։
Այս խաղից հետո Հայաստանի Մ21 հավաքականը 3 միավորով նահանջեց վերջին հորիզոնական։