Թուրքական դատարանը ՆԳՆ–ին պարտավորեցրել է 1 մլն լիրա վճարել Դինքի ընտանիքին
Թուրքիայի վճռաբեկ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ներքին գործերի նախարարությանը պարտավորեցնել վճարել 1 մլն 66 լիրա Հրանտ Դինքի ընտանիքին։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի ընտանիքը ՆԳՆ–ի դեմ դատական հայց էր ներկայացրել 1,5 մլն լիրա ոփպես բարոյական փոխհատուցում՝ Դինքի սպանությունը կանխելու գործում ցուցաբերած թերացումների համար։
Դատարանը քննել էր գործը եւ պարտավորեցրել ՆԳՆ–ին փոխհատուցել Դինքի ընտանիքին 1 մլն 66 լիրա։ ՆԳՆ–ն Վճռաբեկ դատարանում բողոքարկել էր այս վճիռը, սակայն վճռաբեկը եւս հաստատեց դատարանի կայացրած որոշումը եւ մերժեց ՆԳՆ–ի բողոքը։