Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։